HAYASTAN.PRO

Արսեն Թորոսյանն առաջարկում է երկարացնել արտակարգ դրության ժամկետը



Առողջապահության նախարարությունն առաջարկում է երկարացնել Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ժամկետը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Առաջարկելու ենք կառավարությանը երկարացնել արտակարգ դրությունը: Կարծում ենք, որ դա կարևոր է կանխարգելման այսօրվա գործողությունների շարունակականությունն ապահովելու տեսակից»,- ասաց Արսեն Թորոսյանը:
Նախարարը նշեց, որ այսօր նախարարության խնդիրն է գտնել վարակի բոլոր հնարավոր դեպքերը, թեստավորել, հաստատել, մեկուսացնել և բուժել:
Հիշեցնենք, որ կորոնովիրուսի տարածման կանխարգելման համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն է սահմանվել։
Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մինչև ապրիլի 12-ը գործում են արտակարգ ռեժիմի խստացման պայմաններ. չի աշխատում հասարակական տրանսպորտը, 39 տարվա մեջ առաջին անգամ գործունեությունը դադարեցրել է Երևանի մետրոպոլիտենը:
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 937-ի։
OTHER NEWS
© 2020 HAYASTAN.PRO | All Rights Reserved. HAYASTAN.PRO