HAYASTAN.PRO

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակվածության արդեն 10 դեպք է գրանցվել․ մարզպետ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտնում է, որ մարզում կորոնավիրուսով վարակման 10 դեպք է գրանցվել։
«Ցավով պետք է նշեմ, որ մարզում կորոնավիրուսով վարակվածության արդեն 10 դեպք է գրանցվել։ Շփման շրջանակը հաջորդականությամբ պարզվում է և մեր քաղաքացիները կամ ինքնամեկուսանում են, կամ տեղափոխվում համապատասխան հաստատություններ՝ ըստ բժշկական ցուցումների»,- Facebook-ի իր էջում գրել է մարզպետը։

Նա մարզի բնակիչներին հորդորել է խստագույնս պահպանել պարետատան ցուցումները և հետևել միայն պաշտոնական լրահոսին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ  մարզում կորոնավիրուսի վարակման մեկ դեպք է գրանցվել։ Վարակված քաղաքացին մասնագիտությամբ բժշկուհի է։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` նա տեղափոխվել է երևանյան հիվանդանոցներից մեկը։ Կինը թոքաբորբ չունի և իրեն լավ է զգում։ Վերջին 1 շաբաթում նա աշխատանքի չի հաճախել։
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Facebook սոցցանցի իր էջում գրառում էր արել` տեղեկացնելով, որ աշխատանքներ են իրականացվում կորոնավիրուսով վարակված քաղաքացու շփման շրջանակը պարզելու համար։
OTHER NEWS
© 2020 HAYASTAN.PRO | All Rights Reserved. HAYASTAN.PRO