HAYASTAN.PRO

Լուսադեմին դիմակավորված և զինված ոստիկանները ձերբակալել են Քաջարանի համայնքապետի մերձավոր շրջապատից 4 անձի. 168.am



168.am-ը գրում է. Ինչպես արդեն տեղեկացրել էինք, իշխանությունները մտադիր են սկսել Սյունիքի համայնքապետերին կալանավորելու գործընթաց։

Եվ ահա պլանը, կարծես թե, իրագործվում է։ Մեր տեղեկություններով, լուսադեմին դիմակավորված և զինված ոստիկանները ձերբակալել են Քաջարանի համայնքապետի մերձավոր շրջապատից 4 անձի, որոնք այժմ գտնվում են ոստիկանության Կապանի բաժանմունքում։ 
Մեզ հաջողվեց պարզել նաև, որ այդ չորս անձի ձերբակալման հիմնական նպատակը հետագայում Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի դեմ ցուցմունքներ կորզելն է։ Այս ամենի՝ Սյունիքի մարզում տեղի ունենալը, ըստ ամենայնի, պայմանավորված է երկու ասպեկտով, նախ՝ իշխանությունը չի մարսում այն փաստը, որ ստրատեգիական նշանակության մարզի և ոչ մի համայնքապետ իր հետ չի քայլել, և երկրորդ՝ մարզը ղեկավարում է Հունան Պողոսյանը, ով, ամենայն հավանականությամբ, կարոտում է նախկին աշխատանքը և փոխոստիկանապետի պաշտոնի իր լիազորությունները։ Վարչարարություն իրականացնելու փոխարեն մարզպետը լծված է ոստիկանական ուժերի կառավարման գործին և բեմադրում է չստացված սցենարներով տարատեսակ մասկի շոուներ։
© 2020 HAYASTAN.PRO | All Rights Reserved. HAYASTAN.PRO