HAYASTAN.PRO

Իրանում հայրը գլխատել է 14 ամյա դստերը. սպանություն «հանուն պատվի»


Իրանի 14-ամյա բնակիչ Ռոմինա Աշրաֆին դարձել է այսպես կոչված «հանուն պատվի»  գործված սպանության զոհ, գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ հոր կողմից դեռահասի սպանության դեպքը երկրով մեծ բողոքի մեծ ալիք է բարձրացրել: Երկրի նախագահ Հասան Ռոհանին կոչ է արել օպերատիվ քայլեր ձեռնարկել ու արգելել «հանուն պատվի»  սպանություններ:
Աղբյուրը նշում է, որ Աշրաֆիի հայրը դստերը սպանել է, երբ վերջինս փախել է 34-ամյա ընկերոջ հետ: Դեպքը տեղի է ունեցել Թալեշ քաղաքում: Հայրը՝ Ռեզա Աշրաֆին, որն այժմ ձերբակալված է, քնած դստերը մանգաղով գլխատել է: Աղջիկը տղամարդու հետ տնից փախնելուց  հետո հայտնաբերվել է հինգ օր անց ու ոստիկանական բաժանմունք տարվել: Հայրն այնտեղից նրան տուն էր տարել՝ չնայած, որ դեռահասը ոստիկաններին ասել էր, որ վախենում է հոր կատաղի արձագանքից: Աղջկա սպանությունից հետո Իրանում բողոքի մեծ ալիք է բարձրացել:
Համացանցի օգտատերերի մեծ մասը դատապարտել է դաժան սպանությունը: Աղբյուրը նկատում է, որ Մերձավոր Արևելքի ավանդական հասարակություններում, այդ թվում՝ Իրանում, տղամարդու հետ տնից փախած աղջիկներին երբեմն սպանում են ընտանիքի պատիվը գցելու համար:  


© 2020 HAYASTAN.PRO | All Rights Reserved. HAYASTAN.PRO