HAYASTAN.PRO

Ուշադրություն, պահպանեք մեկուկես մետր սոցիալական հեռավորություն եւ բացառեք առանց դիմակի շփումը․ Փաշինյան (տեսանյութ)



ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել և կատարել հետևյալ գրառումը․
«Ուշադրություն, խոսում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակ է:
Բոլորիդ կոչ ենք անում կրել դիմակներ եւ դրանք հանել միայն սնվելիս: Դիմակը պետք է կրել այնպես, որ այն փակի ձեր քիթը եւ բերանը: Պարբերաբար ախտահանեք ձեր ձեռքերը եւ չախտահանված ձեռքերով մի դիպեք ձեր դեմքին:
Պահպանեք մեկուկես մետր սոցիալական հեռավորություն եւ բացառեք առանց դիմակի շփումը ձեր ընտանիքի անդամ չհանդիսացող անձանց հետ:
Սիրելի հայրենակիցներ, կրեք դիմակներ եւ դրանով կփրկեք հարյուրավոր կյանքեր:
Դիմակները անհրաժեշտ է փոխել երեք-չորս ժամը մեկ: Կարող եք օգտագործել ոչ միայն գործարանային արտադրության, այլեւ ձեր կողմից պատրաստած դիմակներ:
Սիրելի հայրենակիցներ,
Հայաստանի Հանրապետության կառավարությունը շնորհակալություն է հայտնում ձեզ հակահամաճարակային կանոնները պահպանելու համար:


© 2020 HAYASTAN.PRO | All Rights Reserved. HAYASTAN.PRO