HAYASTAN.PRO

Բաղրամյան պողոտայում 14-ամյա աղջիկը սպառնում էր ցած նետվել պատուհանից


Մայիսի 30-ին, ժամը 00:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 75 շենքի բնակարաններից մեկից վիճաբանության ձայներ են լսվում, քաղաքացին սպառնում է ցած նետվել պատուհանից։ Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Պարզվել է, որ Անահիտ Հ․-ն (ծնված 2006 թ․) սպառնացել է ցած նետվել․ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը հոգեբանական զրույց է վարել Անահիտ Հ․-ի հետ և խորհրդատվություն տրամադրել ընտանիքի անդամներին։


© 2020 HAYASTAN.PRO | All Rights Reserved. HAYASTAN.PRO