HAYASTAN.PRO

Երևանի Օրբելու փողոցում դի է հայտնաբերվել



Մայիսի 30-ին, ժամը 07:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Օրբելու փողոցի թիվ 14 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ննջասենյակի անկողնում հայտնաբերվել է Գագիկ Դ․-ի դին (ծնված 1953 թ.):
© 2020 HAYASTAN.PRO | All Rights Reserved. HAYASTAN.PRO