HAYASTAN.PRO

Վարակի տեմպը գնահատող մասնագետ-բժիշկների հավաստմամբ հունիսի կեսերին օրական կունենանք տասնյակ մահեր․ Արման Բաբաջանյան



Այն ինչ տեսա, ինչին առերեսվեցի, լսեցի, զգացի,ապրեցի այսօր Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում խոսքերով հնարավոր չէ նկարագրել․ իր տպավորություններով է կիսել այսօր «Նորք» ԻԿՀ-ում կամավորագրված ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։
«Վարակի տեմպը գնահատող մասնագետ-բժիշկների հավաստմամբ հունիսի կեսերին օրական կտրվածքով ունենալու ենք կորոնավիրուսով վարակված հիվանդների տասնյակ մահեր՝ հատկապես շատանալու են մահերը տներում:

Այսօրվա իմ փորձառության մասին առաջիկայում հանդես կգամ մանրակրկիտ ներկայացմամբ:

Մասնագիտական ոլորտը մահամերձ է, մեզ անհապաղ սթափվել է պետք»,- մասնավորապես գրել է պատգամավորը։


© 2020 HAYASTAN.PRO | All Rights Reserved. HAYASTAN.PRO