HAYASTAN.PRO

Հայկական զինուժը ադրբեջանական ԶՈւ ավտոմեքենա է խոցել. տեսանյութ



Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է` ինչպես են հայկական զինված ուժերը Նախիջևանի ուղղությամբ կրակոցներ արձակում։ Տեսանյութում նկատելի է, թե ինչպես է ադրբեջանական զինուժի մի ավտոմեքենայի հարված հասցվում։
Հայկական ԶՈՒ–ի հարվածի տակ է հայտնվել ադրբեջանական ԶՈՒ–ի այն ավտոմեքենան, որը զինծառայողներ է տեղափոխելիս եղել։
Տեսանյութի առնչությամբ մեկնաբանություններ ՀՀ ՊՆ–ից չտրամադրեցին։
«Հայկական զինուժը երբեք նախահարձակ չի լինում, մենք միայն պատասխանում ենք նրանց գործողություններին։ Հակառակորդի ցանկացած գործողություն, սադրանք պատասխան է ստանում»,- այս մասին հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։


© 2020 HAYASTAN.PRO | All Rights Reserved. HAYASTAN.PRO