HAYASTAN.PRO

101-ամյա կինը կորոնավիրուսից ապաքինվել և դուրս է գրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից



1919 թվականին ծնված Սիմոնյան Նազանին մայիսի 16-ին Նորքի տուն-ինտերնատից նոր կորոնավիրուսային վարակ նախնական ախտորոշմամբ տեղափոխվել էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: 
Ինչպես տեղեկացնում է բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը, Հետազոտությունների արդյունքում ախտորոշվեց կորոնավիրուսային հիվանդություն` երկկողմանի թոքաբորբով: Վիճակը գնահատվեց ծանր` հաշվի առնելով նաև տարիքը:
Մեկ շաբաթից ավել նա գտնվել է Վերակենդանացման բաժանմունքում, ստացել է համարժեք դեղորայքային բուժում, վիճակի որոշակի կայունացումից հետո տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բլոկ` բուժումը շարունակելու:
Բուժման ավարտին թեստի կրկնակի բացասական պատասխանից հետո Նազանի Սիմոնյանը լիարժեք բուժված դուրս է գրվել:
© 2020 HAYASTAN.PRO | All Rights Reserved. HAYASTAN.PRO