HAYASTAN.PRO

Դիլիջանի անտառում ՀՀ ՊՆ «ՈՒԱԶ»-ը բախվել է ծառին. կա 1 զոհ, 1 վիրավոր



Հունիսի 2-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 13։35-ի սահմաններում սահմաններում «ՈՒԱԶ» մակնիշի ՊՆ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դիլիջան քաղաքի «Գոռնայա Արմենիա» հանգստյան տան հարևանությամբ գտնվող անտառում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ծառին, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
 
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է հիվանդանոց։
Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում։
© 2020 HAYASTAN.PRO | All Rights Reserved. HAYASTAN.PRO