HAYASTAN.PRO

Բացահայտվել է պետությանը, ֆիզիկական և իրավաբանական անձանց հասցրած վնաս` 497 մլրդ դրամի, 6 մլն ռուբլու, 7,3 մլն դոլարի և 5 հազար եվրոյի չափով․ Ոստիկանապետ



2019 թվականին ոստիկանության կողմից բացահայտվել է պետությանը, ֆիզիկական և իրավաբանական անձանց հասցրած վնաս` 497 մլրդ դրամի, 6 մլն ռուբլու, 7,3 մլն դոլարի և 5 հազար եվրոյի չափով: Այս մասին «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ հայտնեց ոստիկանապետ Արման Սարգսյանը։
Նրա խոսքով՝ այդ գումարից վերականգնվել է 652 մլն դրամ: Նա հայտնեց նաև, որ անցնող տարին վարձատրության առումով արդյունավետ է եղել։
«Ոստիկանության ծառայողների կյանքում համեմատության մեջ 2019 թվականը եղել է վարձատրության առումով բավականին արդյունավետ, քանի որ արդեն պետության կողմից տրամադրված միջոցների հաշվին պարգևավճարի տեսքով կարողացել ենք վարձատրություն տրամադրել։
Դրույքաչափի մեջ փոփոխություն տեղի չի ունեցել, բայց ոստիկանության ծառայողները փաստացի զգացել են ավելի գումար ստանալու հնարավորությունը։ Սա կարող են դիտարկել իբրև սոցիալական և իրենց կայնքում դրական փոփոխություն», - ասաց ոստիկանապետը։
© 2020 HAYASTAN.PRO | All Rights Reserved. HAYASTAN.PRO