HAYASTAN.PRO

Վարչապետն արդեն իսկ պահանջել է ոստիկանությունից կոշտ գտնվել իրենց պահանջը արհամարհող քաղաքացիների նկատմամբ․ խոսնակ (տեսանյութ)



Որպես իրավապահ մարմին՝ ՀՀ ոստիկանությունը պարտավոր է հետևել հակահամաճարակային կանոնների պահպանմանը։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գեւորգյանը․
«Սիրելի հայրենակիցներ, հարգելի լրագրողներ, Հայաստանում կորոնավիրուսի տարածման տեմպերը շարունակում են մնալ մտահոգիչ։ Որպես իրավապահ մարմին՝ ՀՀ ոստիկանությունը պարտավոր է հետևել հակահամաճարակային կանոնների պահպանմանը։
Բոլոր այն քաղաքացիները, ովքեր չեն պահպանում դրանք, վտանգում են ոչ միայն իրենց, այլ նաև այլոց կյանքն ու առողջությունը։ Նման դեպքերում ոստիկանությունը պարտավոր է նախ հորդորել պահպանել կանոնները, իսկ ոստիկանների պահանջի նկատմամբ ակնհայտ արհամարհանքի դեպքում նաև կիրառել համաչափ ուժ։
Վարչապետն արդեն իսկ պահանջել է ոստիկանությունից կոշտ գտնվել իրենց պահանջը արհամարհող քաղաքացիների նկատմամբ։ Նման դեպքերում ոստիկանությունն իրավունք ունի գործել կտրուկ և չոր։ Խուսափելու համար նման սցենարից, կոչ ենք անում ենթարկվել հակահամաճարակային կանոններին և ոստիկանների պահանջներին»։


© 2020 HAYASTAN.PRO | All Rights Reserved. HAYASTAN.PRO