HAYASTAN.PRO

Բուսաբանական այգում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու կախված դի



Երեկ՝ հունիսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում,  shamshyan.com-ը:
Ժամը 20:40-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել Բուսաբանական այգու անվտանգության աշխատակցի կողմից, ով հայտնել է, որ այգում կախված դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Պավլովի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները նշված այգում՝ գազատար խողովակից կախված վիճակում հայտնաբերել են Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, 32-ամյա Արամ Ա.-ի դին: Դատաբժիշկը, զննելով դին, հայտնել է, որ նախնական եզրակացությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
© 2020 HAYASTAN.PRO | All Rights Reserved. HAYASTAN.PRO