HAYASTAN.PRO

Գերմանիայում ապրող ու աշխատող հայ բժիշկը վերադարձել եւ բուժում է կորոնավիրուսով վարակված ծայրահեղ ծանր պացիենտներին



Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը հայտնում է, որ Գերմանիայի լավագույն հիվանդանոցներից մեկում աշխատող ռեանիմատոլոգ Արսեն Մանուկյանը վերադարձել է Հայաստան և բուժում է  կորոնավիրուսով վարակված ծայրահեղ ծանր պացիենտներին։
«Լավագույններից՝ մեր շրջանավարտ Արսեն Մանուկյանը!!!
ԵՊԲՀ շրջանավարտ, ով իր Alma Mater-ի անունը բարձր է պահում թե Հայաստանում թե Հայաստանի սահմաններից դուրս !!!
Բժիշկ Արսեն Մանուկյանը մասնագիտությամբ ռեանիմատոլոգ է, ապրում ու աշխատում է Գերմանիայի լավագույն հիվանդանոցներից մեկում։ Արսենն օրեր առաջ վերադարձել է Հայրենիք՝ լսելով Հայաստանում ռեանիմատոլոգների պակասի մասին։
Ներկայումս աշխատում է բուժհաստատությունում և բուժում է կորոնավիրուսով վարակված ծայրահեղ ծանր պացիենտներին»,- գրել է Մուրադյանը։
© 2020 HAYASTAN.PRO | All Rights Reserved. HAYASTAN.PRO