HAYASTAN.PRO

Թուրքիայիում վերջին 24 ժամում կորոնավիրուսից 23 մահ է գրանցվել



Թուրքիայի Առողջապահության նախարարությունը հրապարակել է վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ զարգացումները։
Ըստ այդմ, ինչպես գրում է ermenihaber.am-ը, մեկ օրվա ընթացքում իրականացվել է 35.335 տեստ։ Հայտնաբերվել է 914 նոր վարակակիր, իսկ գրանցված ընդհանուր վարակակիրների թիվը հասել է 170.132-ի։
23 հիվանդ մահացել է, 2.647 հիվանդ՝ առողջացել։
Ընդհանուր մահերի թիվն այսպիսով հասել է 4.469-ի, իսկ առողջացածներինը՝ 137.969-ի։
Առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան տեղեկացրել է նաև, որ Թուրքիայի նահանգներից մեկում «ցավակցելու նպատակով այցելության» պատճառով 190 մարդ վարակվել է կորոնավիրուսով։ Մեկ այլ վայրում էլ «բանակի քեֆի» հետևանքով է 58 հոգի վարակվել։
Նախարարը բնակչությանը հորդորել է պահպանել սահմանված կանոնները, հակառակ դեպքում վտանգը գնալով կմեծանա։




© 2020 HAYASTAN.PRO | All Rights Reserved. HAYASTAN.PRO