HAYASTAN.PRO

ՊԵԿ նոր նախագահը բարձր որակի պրոֆեսիոնալ է. Փոխնախագահ



Պետական եկամուտների կոմիտեի նոր նախագահ Էդուրդ Հովհաննիսյանը բարձր որակի պրոֆեսիոնալ է: Նման կարծիք հայտնեց ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը:
 
Նա հավելեց, որ Հովհաննիսյանը մոտ տաս տարի աշխատում է ՊԵԿ համակարգում և իևեն դրսևորել է, որպես արհեստավարժ մասնագետ:
 
«Իսկ վերջին մեկ տարում նա ստանձնել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնը»,- հավելեց Մանուկյանը` վստահեցնելով, որ նոր նախագահը կհաջողի իր մասնագիտական գործունեության մեջ:
 
Նշենք, որ ՊԵԿ արդեն նախկին նախագահ Դավիթ Անանյանը օրերս հրաժարական ներկայացրեց:
Ըստ պաշտոնական բացատրության` այն պատճառով, որ հրաժարվել էր վարչապետի հրահանգով աշխատանքից ազատել Արևելյան մաքսատան պետին:
OTHER NEWS
© 2020 HAYASTAN.PRO | All Rights Reserved. HAYASTAN.PRO