HAYASTAN.PRO

Ինչո՞ւ պետք է ԳՇ պետն անձնական կյանքի իրավունք ունենա, իսկ դպրոցի ուսուցչուհին՝ ոչ. պատգամավոր



ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ պետի որդու հարսանիքին ու այսօր դրա մասին Արտակ Դավթյանի տարածած պարզաբանմանը:

Նա, մասնավորապես, նշել է․
«Փաստացի` ըստ Արարատի մարզպետի հունիսհինգյան հայտարարության (ենթադրում եմ` պաշտոնական է), ուսուցչուհին իրապես ազատվել է աշխատանքից։

Ըստ ԶՈՒ ԳՇ պետի մեկնաբանման` ինքն իրավունք ունի անձնական կյանքի։ Սակայն մի անհասկանալի իրողություն այդուհանդերձ մնում է չպարզաբանված` արդյոք նրա որդու հարսանիքի խնջույքը սպասարկող մատուցողները ևս նրա ընտանիքի անդամ են հանդիսանում։ Եվ ինչու՞ պետք է ԳՇ պետն անձնական կյանքի իրավունք ունենա, իսկ դպրոցի ուսուցչուհին` ոչ։

Որքա՞նով է իրավաչափ ուսուցչուհուն աշխատանքից ազատելը, կա՞ արդյոք պարետի նման որոշում, որ խախտման պարագայում քաղաքացուն որպես պատիժ կարելի է ազատել աշխատանքից։

Ամեն դեպքում, տրամաբանության սահմաններում է պետք է գործել, զերծ մնալ երկակի ստանդարտներից և չստեղծել ավելորդ նեգատիվ տրամադրություններ քաղաքացիների շրջանում և միմյանց հանդեպ»։
OTHER NEWS
© 2020 HAYASTAN.PRO | All Rights Reserved. HAYASTAN.PRO