HAYASTAN.PRO

21-ամյա երիտասարդը դանակահարել է 4 համագյուղացու



Հունիսի 3-ին հաղորդվել էր Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում, վիճաբանության ժամանակ, 21-ամյա երիտասարդի կողմից համագյուղացի չորս երիտասարդի կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ պատճառելու մասին:
Ոստիկանության Թալինի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 6-ին, ժամը 09.30-ին, 21-ամյա երիտասարդը մեղայականով ներկայացել է բաժին: Բաժին են ներկայացել նաև վիճաբանության մյուս մասնակիցները: Հինգ երիտասարդներն էլ ներկայացվել են նախաքննական մարմնին։
Կատարվում է նախաքննություն: 
OTHER NEWS
© 2020 HAYASTAN.PRO | All Rights Reserved. HAYASTAN.PRO