HAYASTAN.PRO

Ոստիկանության և ԶՈւ ԳՇ նոր պետեր են նշանակվել, Արգիշտի Քյարամյանը՝ ԱԱԾ տնօրեն․ Փաշինյանը՝ կարևոր որոշումների մասին



Սիրելի հայրենակիցներ, մի շարք կարեւոր որոշումներ եմ կայացրել: Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ըստ այդմ՝
Գեներել-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվում է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ:
Գնդապետ Արգիշտի Քյարամյանը նշանակվում է ԱԱԾ տնօրեն:
Գնդապետ Վահե Ղազարյանը նշանակվում է Ոստիկանության պետ:
Որոշումները դե յուրե ուժի մեջ կմտնեն Հանրապետության նախագահի կողմից ստորագրվելուց հետո:
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանին, գնդապետ Արման Սարգսյանին շնորհակալություն եմ հայտնում այս ընթացքում կատարած աշխատանքի եւ ներդրած ջանքերի համար»,- ասված է Փաշինյանի գրառման մեջ:
OTHER NEWS
© 2020 HAYASTAN.PRO | All Rights Reserved. HAYASTAN.PRO