HAYASTAN.PRO

Պավլիկ Մանուկյանը դիմակ չկրելու համար բերման ենթարկվեց. նիստը հետաձգվեց



«Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի հարակից այգուց բերման է ենթարկել՝ դիմակը չկրելու պատճառով։ Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, «Սասնա ծռերի» գործով դատական նիստին հայտնեց նիստը նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը։
«Պավել Մանուկյանը դատարանի շենքից դուրս գալով եւ հարակից այգում քայլելու ընթացքում դիմակ չկրելու պատճառով արժանացել է ծառայություն իրականացնող ոստիկանների դիտողությանը։ Նա չի կատարել ոստիկանների պահանջը եւ բերման է ենթարկվել Ոստիկանության բաժին»,- հայտնեց դատավորը։
Գործով ամբաստանյալի բացակայության պատճառով դատական նիստն հետաձգվեց։
© 2020 HAYASTAN.PRO | All Rights Reserved. HAYASTAN.PRO