HAYASTAN.PRO

Կորոնավիրուսից մահացածի հարազատները մի փոքր կասկածի դեպքում կարող են դիմել դատախազություն



Կորոնավիրուսից մահացածի հարազատները մի փոքր կասկածի դեպքում կարող են դիմել դատարան։ Այս մասին իր գրառման մեջ հայտնել է փաստաբան Հայկ Ալումյանը։
Նա, մասնավորապես, գրել է․
«Բոլորին առողջություն եմ ցանկանում: Սակայն, եթե (Աստված չանի) ձեր շրջապատում որևիցե մեկը կորոնավիրուսից մահանա, նրա հարազատներին ասեք, որպեսզի մի փոքր կասկածի դեպքում անմիջապես դիմեն դատախազություն՝ քրեական գործ հարուցելու համար և պահանջեն, որպեսզի անհապաղ նշանակվի դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը որոշելու համար: Քանի որ չի բացառված, որ (շատ հազվադեպ) այս խառը պահերին բժշկական սխալները քողարկելու համար մահը վերագրեն կորոնավիրուսին»:
© 2020 HAYASTAN.PRO | All Rights Reserved. HAYASTAN.PRO