HAYASTAN.PRO

Արսեն Թորոսյանը կիսվել է ԲՀԿ-ի կողմից ընտրողների ձայները գնելու մասին վկայող լուսանկարով



Հետաքրքիր է ինչ կասեն մեր հայրենակիցները սոցիալական մեդիայում հայտնված այս «փաստաթղթի» մասին: Արդյո՞ք այսպես չեն տարիներով կեղծվել ընտրությունները և «գնվել» մեր հայրենակիցների ձայները. հարց է բարձրացնում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հրապարակելով Գեղարքունիքի մարզի նախընտրական քարոզչական ժամանակահատվածում ձայների համար հատկացված գումարներ հաշվետվության մասին փաստաթուղթ։
«Օրինականության հաստատումը քաղաքական հետապնդում կոչողներն էլ հավանաբար ինքնապաշտպանության համար են դա անում: Միգուցե՞ կան նման փաստաթղթեր, որտեղ կան նաև իրենց անունները։
Վստահ եմ, որ ԱԱԾ-ն և մյուս իրավապահ մարմինները մինչև վերջ կքանդեն այս կծիկը և բոլոր, անխտիր բոլոր մեղավորները կստանան օրենքով սահմանված իրենց պատիժը»,- գրել է նախարարը։
© 2020 HAYASTAN.PRO | All Rights Reserved. HAYASTAN.PRO