HAYASTAN.PRO

Զանգվածային մարդկանց բռնում են. բան չի՞ հիշեցնում. Արման Աբովյան



Այսպես կոչված հեղափոխական կառավարությունը դավաճանեց ինքն իրեն ու ժողովրդին։ Այս մասին ասաց ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը՝ հայտարարելով, որ մարդկանց զանգվածային բերման են ենթարկում. «Զանգվածային մարդկանց բռնում են. բան չի՞ հիշեցնում»:
Աբովյանի խոսքով՝ իշխանությունը  անցել է բոլոր սահմանները և ընդունակ է ամեն ինչի. «Սա բացահայտ ճնշում է, հասկանում եմ ՝ թուղթն էլ է իրանց ձեռը, գրիչն էլ է իրանց ձեռը,  շինծու մեղադրանքներ»:
Նա  նաև վստահեցրեց՝ պատրաստ են բոլոր ճնշումնեին ենթարկվել, բայց կոտրվել չեն պատրաստվում․ «Ո՞վ է պատասխան տալու կորոնավիրուսի մահերի համար, ո՞վ է պատասխան տալու տասնյակ հազարավոր հիվանդների համար»:
Ինչ վերաբերում է այսօրվա բողոքի ակցիային, Աբովյանն ասաց՝ իրենք որևէ բան չեն կազմակերպել․ «Մենք հորդորում ենք մարդկանց պահպանել սոցիալական հեռավորություն, կրել դիմակներ: Մենք իրավունք չունենք բռանալ մարդկանց ազատ արտահայտվելու իրավունքին»:
© 2020 HAYASTAN.PRO | All Rights Reserved. HAYASTAN.PRO