HAYASTAN.PRO

Մակունցը հայտնեց ևս մի քանի պատգամավորի մոտ կորոնավիրուսի հաստատման մասին



Եվս մի քանի պատգամավորի մոտ կորոնավիրուսով է հաստատվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
«Ես երեկ ասացի, որ այդ պահի դրությամբ իմ ունեցած տեղեկատվությամբ մեկ պատգամավորի մոտ է հաստատվել կորոնավիրուսը, մյուսների թեստի արդյունքները պետք է ստանայինք։ Եվս մի քանի պատգամավորի մոտ հաստատվել է, բայց նրանց անունները չեմ կարող հրապարակել։ Այսինքն՝ մեկից բացի ևս 3-ի մոտ հաստատվել է»,-հայտարարել է Մակունցը։
© 2020 HAYASTAN.PRO | All Rights Reserved. HAYASTAN.PRO